Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:59

«Արցա՛խ, քեզ հետ ենք»․ «Բացում» նախաձեռնության անդամները նամակ փոխանցեցին Նիլս Սքոթին (լուսանկարներ)

«Արցա՛խ, քեզ հետ ենք»․ «Բացում» նախաձեռնության անդամները նամակ փոխանցեցին Նիլս Սքոթին (լուսանկարներ)

«Բացում» նախաձեռնության անդամները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ կառույցին հանձնելով Բերձորի միջանցքի վերաբացման մասին դիմում-նամակ։ Այն ուղղված էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նիլս Սքոթին։

Նամակում, մասնավորապես, ասված է, որ հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը՝ միջազգային կառույցից հրատապ կարգով պահանջում են ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը և փոխադրել Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախ: Բացի այդ, ՄԱԿ շենքի տարածքում հավաքված պարենը ցուցարարները խնդրել են հավաքագրել ու հասցնել Արցախ։

Ակցիայի մասնակիցները «Բացում, միացում» և «Արցախ, քեզ հետ ենք» վանկարկումներով նամակը փոխանցել են ՄԱԿ աշխատակցին։ Ապա երկու կողերից արգելափակել են ՄԱԿ շենքի մուտքերը։ «Թող այստեղ աշխատողներն էլ զգան արգելափակված լինելն ինչ է»,- ասել է ցուցարարներից մեկը։

Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը տեղեկացրել է, որ այսօր՝ հուլիսի 24-ին՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում հավաք կիրականացվի, որտեղ կլինի բաց խոսափողի հնարավորություն։

Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։

Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+