Հուլիսի 17-ին՝ ժամը 00:05-01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՊՆ-ն։
Երեկ՝ հուլիսի 15-ին Արցախի ՊՆ-ն ևս հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Ինչպես նաև ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







