Հնդկաստանում ծնված հորթը՝ երկու միաձուլված գլուխներով, ողջ է մնացել և դարձել պաշտամունքի առարկա։ Այս մասին հայտնում է Newsflare-ը։
Հորթուկը ծնվել է հունիսի 21-ին՝ Ուտար Պրադեշ նահանգի Մանգար գյուղում։ Նա ունի երկու գլուխ, որոնք միաձուլված են ստորին ծնոտների հետ, այնպես որ դրանցից մեկը շրջված է դեպի ներքև։
Չնայած զարգացման այս անոմալիաներով հորթերը հազվադեպ են ապրում մի քանի ժամից ավել, սակայն Մանգարայի հորթը իրեն լավ է զգացել և անմիջապես սնվել է մայրական կաթով, մի քանի շաբաթ անց արդեն ապրել բնականոն կյանքով։
Երկգլխանի հորթի տեսքը հավատացյալների կողմից ընկալվել է որպես ի վերևից նշան, և նա անմիջապես դարձել է հայտնի: Անսովոր կենդանու լուրը հարևան շրջաններից բազմաթիվ ուխտավորների է գրավել գյուղ։
Գիտնականներն այս շեղումն անվանում են պոլիցեֆալիա: Այն կարող է առաջանալ կենդանիների տարբեր տեսակների, այդ թվում՝ կատուների, այծերի, խոզերի, ոչխարների, մկների, թռչունների և կրիաների, ինչպես նաև մարդկանց մոտ: Պոլիցեֆալիա առաջանում է սաղմնային զարգացման ընթացքում նյարդային համակարգի գենետիկական անոմալիայի կամ վնասվելու հետևանքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







