Շվեյցարական Armat ընկերության կողմից արտադրված հայկական ընտանիքի մասին ֆիլմը գլխավոր մրցանակին է արժանացել Սլովակիայի Ժիլինա քաղաքում անցկացվող Fest Anča անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնում, գրում է Cineuropa-ն։
Ֆիլմը պատմում է ռեժիսոր Էլոդի Դերմանժի՝ իր ընտանիքի հայկական ծագումը բացահայտելու և մի քանի սերունդներ ընդգրկող ծանր պատմություն բացահայտելու ձգտումների մասին:
«Ժյուրին ընդգծեց, որ սա մի քանի սերունդների ընտանեկան խնդիրների լուծման համընդհանուր պատմություն է։ Սերունդներ, որոնց խորը տրավմաները խանգարում են սովորական սիրո դրսևորմանը»,- ասել է փառատոնի PR մենեջեր Փիթեր Բարնաշը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







