Հուլիսի 5-ին` ժամը 02։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի «հարստացուցիչ հանքավայրի» տարածքում ողբերգական դեպք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ պարզվել է, որ ժամը 02։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Հարություն Է․-ն նշված կոմբինատում՝ հորում (բունկեր) հողային աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը լցվել է վրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







