Երեւանի առաջին ատյանի դատարանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ, հայտնել է «Հրապարակ»-ը:
Համալսարանը գումարի բռնագանձման պահանջով հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի։ Ալեքսանյանը սովորել է այդ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։
Նա, սակայն, ուսման վարձի գծով պարտք է մնացել համալսարանին, ինչի համար էլ բուհը դատի է տվել պատգամավորին, իսկ դատարանը մայիսի 26-ին բավարարել է հայցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







