ՀՀ արտգործնախարարությունը հայտնել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների մեկնարկի մասին։
«Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո սկսվել են երկկողմ քննարկումներ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը երկկողմանի բանակցություններ է վարել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







