Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման մասին։ «Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







