Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:20

Փորձագետը գնահատել է նոր ռազմական էսկալացիայի հավանականությունն ու Բաքվի պլանները

Փորձագետը գնահատել է նոր ռազմական էսկալացիայի հավանականությունն ու Բաքվի պլանները

Ադրբեջանը բացահայտ ձևով տրամադրված է հայկական ներկայությունը տարածաշրջանում ընդհանրապես ոչնչացնելուն, իսկ եթե դա չստացվի, ապա գոնե հայկական պետականությունը վերացնելուն, Armenia Today-ի հետ զրույցում ասաց  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ադրբեջանից ցանկացած պահի պետք է սպասել և՛ համեմատաբար փոքր մասշտաբի սադրանքներ, և՛ լայնամասշտաբ գործողությունների վերսկսում»,- ասաց Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 10-ից է անցել նոր լայնամասշաբ ռազմական էսկալացիայի նախապատրաստվելուն: «Ադրբեջանը չի համարել պատերազմն ավարտված և ցանկացած դեպքում պատրաստվել է նոր ռազմական գործողությունների: Չեմ կարող ասել, որ նա հենց վաղը պատրաստվում է պատերազմ սկսել, բայց  նա չի հանգստանա մինչև Հայաստանը որպես պետություն, որպես թույլ կարողություններով, բայց ինքնուրույն միավոր չվերացնի»,- ասաց փորձագետը:

Փորձագեի խոսքով՝ էսկալացիա հնարավոր է թե՛ Արցախում թե՛ ՀՀ-ում: «Մենք արդեն տեսել ենք բավականին լուրջ հարձակումներ թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին, ու ոչ մի բան չի խանգարում, որ 2023 թվկանին էլ դա կրկնվի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանն, այսպես ասած, թև առավ ու սկսեց ավելի լկտի և համարձակ գործել, երբ Ռուսաստանը խրվեց Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների մեջ:

«Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանը կենտրոնացրել է իր ռեսուրսները Ուկրաինայում, Ադրբեջանը սկսել է ավելի բաց, անկաշկանդ, ազատ գործել: Որքանով կաշխատի ռուսական գործոնը, չեմ կարող ասել, այս պահին ես առանձնակի հույսեր չեմ կապում: Իհարկե ռուսաստանը զսպող դեր ունի, այս պահին ռուս խաղաղապահներն են Արցախում, բայց գլոբալ առումով ռուսները, դատելով իրենց գործողություններից, հակված են «չբզբզալու», փորձում են զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են ու բնականաբար շահագործում»,- ասաց մեր զրուցակիցը:

Արևմուտքին՝ որպես զսպող օղակ դիտարելու իմաստով, Վրթանեսյանն ասաց՝ այնտեղից այս պահին համարյա բաց տեքստով ասում են, որ Հայաստանն իր անվտանգության հարցերով պետք է պայմանավորվի Թուրքիայի հետ: Նրա դիտարկմամբ՝ դրանք ըստ էության նույն խոսքերն են, ինչ Նիկոլ Փաշինյանը ուղղում է արցախցիներին՝ ասելով, որ Արցախը պետք է գնա Բաքվի հետ ինչ-որ անվտանգության հարցեր պայմանավորվելու:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ դա աբսուրդ է. Թուրքիայի հետ ինչ-որ բան պայմանավորվելը լինելու է միայն Հայաստանի պետականության ոչնչացման հաշվին: Ինչպես ադրբեջանցիներն են դա ցանկանում, այնպես էլ թուրքերը: Իրենք հասկանում են, որ ինչ-որ պահի իրենք կարող են թուլանալ, Հայաստանը կարող թափ առնել, դրա համար էլ աշխատում են հայկական ներկայությունից ազատվել այս տարածաշրջանում, որպեսզի այդ ներկայությունը երբևէ իրենց համար սպառնալիք չլինի»,- նշեց Վրթանեսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+