Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:48

Փաշինյանը Պուտինի հետ խոսել է հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված Երևանի պատրաստակամության մասին

Փաշինյանը Պուտինի հետ խոսել է հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված Երևանի պատրաստակամության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին։ Փաշինյանը նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սկսելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«Տարածաշրջանային առումով մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում։ Այս մասին մենք այսօր բազմիցս խոսել ենք և, ցավոք, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ»,- ասել է վարչապետը։

Նա նշել է  Լեռնային Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին՝ ընդգծելով, որ դա սրում է հումանիտար իրավիճակը տարածաշրջանում, բարդանում է նաև սննդի մատակարարումը։ Փաշինյանը նշել է, որ ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցին՝ միաժամանակ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը «եղել է ռուս խաղաղապահների ներկայությամբ»։

Նա նշել է, որ այսօր աշխատանքային ռեժիմով քննարկվել է մարզային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Ես ուզում եմ կրկնել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում։ Մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ հիմնված մեր երկրի ինքնիշխանության և իրավասության վրա։ Ես ուզում եմ վերահաստատել այս դիրքորոշումը և ուզում եմ հաստատել, որ Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, գնացքների բնականոն անցումը Հայաստանի տարածքով»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմն ակնկալում է, որ «ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև բեռների համար, Հայաստանի երկաթուղային գնացքները Նախիջևանով, Ադրբեջանով, օրինակ՝ դեպի Ռուսաստան, Իրան»։

«Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների իրավասության և ինքնիշխանության հիման վրա»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+