Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Ծնողները ներկայացնում են «Որդիների կանչ» ՀԿ-ն և օրերս հայտարարել էին, որ սկսում են պայքար:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ծնողները գտնվում է ոստիկանության Շնեգավիթի բաժնում և նրանց մոտ որևէ մեկին չեն թողնում, նաև Մելիքյանին, ով պատրասվում է ներկայացնել նրանց շահերը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտ Փաշինյանի՝ ոստիկանությունում տված հողորդման հիման վրա, ծանր հանցագործությունների քննության վարչությունը քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով:
«Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնել է ՔԿ մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







