Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մայիսի 17-ին Սոթքի շրջանում ադրբեջանական գնդակոծության արդյունքում զոհվել է հայ զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը (ծնված 2003 թ.)։ Ադրբեջանական կողմը հայտնել է փոխհրաձգության հետևանքով երկու զոհի և մեկ զինվորի վիրավորվելու մասին։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նոր փուլը սկսվեց մայիսի 11-ին, երբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության, առավոտյան ժամը 6-ից ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներով սկսել է գնդակոծել Սոթք գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը ականանետներով: Արդյունքում չորս հայ զինվոր վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մայիսի 12-ին Սոթքի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ևս չորս հայ զինվոր վիրավորվել էր։ Նույն օրը ադրբեջանական կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է հայ զինծառայող Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնված 2003 թ.)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+