ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին. «Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է նախարարության մայիսի 22-ի տեղեկագրում։ Գործակալությունը հավելել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







