Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:23

Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով. պաշտպանները մանրամասներ են հայտնում

Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով. պաշտպանները մանրամասներ են հայտնում

Հակակոռուպցիոն դատարանը իր որոշմամբ երեք ամսով երկարաձգել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ  Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը:Պաշտպան Հակոբ Ենոքյանը ArmeniaToday-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը սպասելի էր նշեց, որ պաշտպանական կողմն ամենայն հավանականությամբ բողոքարկելու է դատարանի որոշումը. «Նման որոշման սպասում էինք, անակնկալ չէր: Այս պահին հրապարակված է միայն որոշման եզրափակիչ մասը: Հիմքերի և դրանց օրինականության մասին կխոսենք, երբ ստանանաք որոշումը՝ հավանական է, որ կբողոքարկենք»,-նշեց Ենոքյանը: Նրա խոսքով դատարանը խախտել է  Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կետեր: Պաշտպանի խոսքով՝ կալանքի միջնորդությունը քննվել է պաշտպանների բացակայությամբ, որն քրեադատավարական կոպիտ խախտում է: Ենոքյանն ավելացրեց, որ  կալանավորման որոշում կայացնելիս դատարանը դատավարության մասնակիցներին ձայնի իրավունք չի տվել և հեռացել է խորհրդակցական սենյակ: Նա հավելեց, որ հաշվի առնելով իր մատնանշմամբ քրեադատավարական իրավունքի կապտագույն խախտումնրը, պաշտպանական կողմը դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մեժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը չի լսել կողմերին և դատական նիստով չի քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Պաշտպանները բարձրաձայնում էին 16:45-ից Գրիգորի Խաչատուրովին անօրինական կալանքի տակ պահվելու մասին և նշում էին, որ դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում: Դատարանի բակում նիստը սկսելուն զուգահեռ Խաչատուրովի աջակիցներն ու ընկերներն են, որոնք երկար ժամանակ բղավում էին՝ «դատավոր դավաճան»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+