«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության ակցիայի անդամները Երևանում ակցիա իրականացրին: Նրանք նամակներ և ստորագրություններ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներին և ՀՀ կառավարությանը:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամ Գարիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը Արցախի ձայնը պետական կառույցներին հասցնելն է:

«Ձեզ հայտնի պատճառներով արցախցիները չեն կարող անձամբ փոխանցել այս նամակները, սակայն եթե նրանք կարողանային, այս նամակներն էլ չէին լինի»,- ասաց նա դեսպանատների ներկայացուցիչներին:
Նա հիշեցներց, որ այսօր 150-րդ օրն է, որ փակ է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: «Կոչ ենք անում ոչ միայն խոսքերով, այլ նաև քայլերով աջակցել ու կանգնել Արցախի կողքին: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ավելի հստակ պետք է իր դիրքորոշումը արտահայտի Արցախի հետ կապված»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







