Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:23

Իգոր Խաչատուրովը նշել է, որ քրգործը պայմանավորված է իր քաղաքական դիրքորոշմամբ և Խաչատուրով ազգանվամբ. փաստաբան

Իգոր Խաչատուրովը նշել է, որ քրգործը պայմանավորված է իր քաղաքական դիրքորոշմամբ և Խաչատուրով ազգանվամբ. փաստաբան

Առաջադրված մեղադրանքում ճանաչվել է Իգոր Խաչատուրովի անմեղությունը, նա արդարացվել  է։ Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Վճիռը կայացրել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

ՔԿ-ն մայր գործից Խաչատուրովին վերաբերող մասն անջատելուց և նախաքննության ավարտ հայտարարելուց հետո տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշում էր, որ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում «Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը»:

ՔԿ-ի բավարար ապացույցների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների ոչ հավաստի լինելու մասին փաստաբան Պողոսյանը խոսում էր դեռ նախաքննության փուլում՝ պնդելով, որ մեղադրանքն անհիմն է։ Անդրադառնալով պաշտպանյալի 2 ամսով կալանավորված լինելու փաստին՝ փաստաբանը նշեց, որ այդ որոշումը ևս ապօրինի էր։ «Այն բողոքարկվել է մի քանի փուլով, և այդ կալանքի որոշումն անփոփոխ թողողներն իշխանության սրտի դատավորներն են եղել»,- նկատեց փաստաբան Պողոսյանը։

Քննչական կոմիտեի նախական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Իգոր Խաչատուրովն, ամենայն հավանականությամբ, թմրանյութ էր օգտագործել։ Պողոսյանն ասաց․ «Այդ դրվագը հերքվել էր դեռ նախաքննության փուլում, բայց հիմա էլ ասում եմ՝ այս գործով նման հաղորդագրություն գրողը պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության, որ հասկանանք՝ իր մոտ ամեն ինչ նորմա՞լ է»։

Միհրան Պողոսյանի փոխանցմամբ՝ Իգոր Խաչատուրովը,  դատարանում իր ելույթի ժամանակ, նշել է, որ այս գործը պայմանվորված է իր քաղաքացիական քաղաքական դիրքորոշմամբ և, առհասարակ, Խաչատուրով ազգանվամբ։

Հիշեցնենք, որ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում էր 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+