Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:37

Հայաստանի ընկերությունները՝ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում․ Bloomberg

Հայաստանի ընկերությունները՝ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում․ Bloomberg

Հայկական ընկերությունները Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի մեջ են ներառվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերին, որոնք իր տրամադրության տակ են հայտնվել։

Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցները կազդեն Հայաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Ուզբեկստանի ավելի քան 35 ընկերությունների վրա, որոնց անունները Bloomberg-ը չի բացահայտել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ԵՄ-ն հայկական ընկերություններին կասկածում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու մեջ։ Նշվում է, որ հայկական ընկերությունները շրջանցու են Արևմուտքի պատժամիջոցները։ Bloomberg-ը նշել է, որ պատժամիջոցները կվերաբերեն մոտ 70 մարդու, բայց նրանց անուններն ու քաղաքացիությունը չի հայտնել։

«Եվրահանձնաժողովը կոչ է արել արտահանման ավելի խիստ սահմանափակումներ կիրառել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև այն ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը»,- ասված է Եվրահանձնաժողովի փաստաթղթերից մեկում:

Միևնույն ժամանակ, Bild պարբերականը հրապարակել է ԱՊՀ երկրների տարածքով դեպի Ռուսաստան գերմանական արդյունաբերության ապրանքների արտահանման վերաբերյալ  մի ուսումնասիրություն, որտեղ ևս նշվել է Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու մասին։ Ըստ Bild-ի՝ Գերմանիայի վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Գերմանիայից արտահանումը Հայաստան, Ղազախստան և Վրաստան կրկնապատկվել է։

Պարբերականը ներկայացրել է Գերմանիայի տնտեսության Արևելյան կոմիտեի 2022 թվականի հաշվարկները, որոնց համաձայն՝ Գերմանիայից Հայաստան արտահանումը որոշ ապրանքների մասով ավելի քան հարյուր տոկոսով է աճել։

Մասնավորապես՝ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի արտահանումն աճել է 761 % -ով,  քիմիական արտադրանքինը՝ 110 % -ով,  էլեկտրական սարքավորումներինը՝ 344 %-ով,  փայտանյութինը՝ 301 % -ով։

Գերմանիայի իշխանությունները, ըստ Bild-ի, նման վիճակագրությունն «անթույլատրելի» են համարել։ Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով փաստաթղթին, գրել էր, որ 2022 թվականին՝ 2021-ի համեմատ, Հայաստանը 515 % -ով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ է ներմուծել ԱՄՆ-ից և 212 % -ով ավելի շատ՝ ԵՄ-ից։

«Այնուհետև Հայաստանը նույն արտադրանքի 97 %-ը վերաարտահանել է Ռուսաստան»,- հավելել էր թերթը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մարտի 2-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի սահմանափակումները և այդ ամենը միայն խոսակցություններ են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+