Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:40

Աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։ 

«Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ»,- ասված է հաղորդագրությունում։


​Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Կոպենհագենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն։ Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հազարավոր մանուկների փրկած միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակին, հայտնում է Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունը։ 

Նշվում է, որ խաչքարի օծումից հետո մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ։

​
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը, դեսպանության անձնակազմի և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Յոկոհամայի օտարեկրացիների գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ տեղադրել Դիանա Աբգարի շիրիմին, հայտնում են դեսպանությունից։ 

Դիանա Աբգարը Հայաստանի պատվավոր հյուպատոսն էր, հայտնի հասարակական գործիչ, ով Ճապոնիայում ապրելու տարիներին ապաստան և օգնություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի: Նա ջանասիրաբար աշխատել է Օսմանյան կայսրությունում շարունակվող ցեղասպանության մասին Ճապոնիայում իրազեկելու ուղղությամբ:



Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մասնակցել են սուրբ Պատարագի և ոգեկոչման արարողության, հայտնում են դեսպանությունից։ 

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության նահատակներին, տեղի է ունեցել ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն։ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բոտոշանում, Կոնստանցայում, Գեորգենում և Ռումինիայի այլ հայաշատ քաղաքներում:





© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+