Երեկ Երևանում՝ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանության և ծեծկռտուքի։ Այս մասին գրում է Shamsyhan.com-ը։
Նշվում է, որ մի քանի անձ բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներն են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Նելսոն Ասատրյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Քալանդարյանը, 20-ամյա Էդուարդ Հարությունյանը, 51-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, 43-ամյա Արտավազդ Սարգսյանը, 32-ամյա Նարեկ Պետրոսյանը և 24-ամյա Հայկ Մովսիսյանը։ Նշվում է, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնում Ն․ Ասատրյանը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ապա հարվածել և կոտրել 3-րդ հարկի միջացքի պատուհանի ապակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







