Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
«Մենք չէինք կարող հասնել սրան առանց մեր հրաշալի օգտատերերի աջակցության: Շնորհակալություն բոլորիդ մեր արտադրանքին հավատալու և այս անհավատալի նվաճմանը հասնելու համար»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ ընկերությունը խոստանում է շարունակել կատարելագործվել և ապահովել հնարավոր լավագույն փորձառությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







