Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:29

Աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը վաճառվում է 300 միլիոն դոլարով

Աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը վաճառվում է 300 միլիոն դոլարով

Լոնդոնի Ռեյնջերս Պարկում գտնվող Hill առանձնատունը հանվել է վաճառքի, այն գնահատվում է 300 մլն դոլար և աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունն է, որն ավելի քան 200 տարեկան է, հայտնում է The Evening Standard-ը։ 

Շինությունը կառուցվել է 1818 թվականին հայտնի անշարժ գույքի կառուցապատող Ջեյմս Բարթոնի և նրա որդու՝ ճարտարապետ Դեսիմուսի կողմից։ Երկար տարիներ առանձնատունն օգտագործվել է Բեդֆորդի քոլեջի կողմից, իսկ 1980-ականներից այն պատկանում է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներին:

Առանձնատունն ունի 2,7 հազար քառակուսի մետր բնակելի տարածք, այդ թվում՝ 40 ննջասենյակ։ Ունի նաև ութ ավտոտնակ, թենիսի կորտ, գրադարան և շոգեբաղնիք։ Անշարժ գույքի ոլորտի փորձագետների կարծիքով՝ ամբողջ աշխարհում ընդամենը մոտ 20 ընտանիք կարող է իրեն թույլ տալ գնել այն և ապրել այնտեղ։ Միայն առանձնատան սպասարկումը գնահատվում է տարեկան հարյուր հազարավոր դոլարներ, քանի որ դրա համար մեծ անձնակազմ է պահանջվում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ անշարժ գույքի ոլորտում բրիտանացի գործարար Նիկ Քենդին և նրա կինը՝ երգչուհի Հոլլի Վալանսը, եկել էին առանձնատուն դիտելու։ Քենդիի կարողությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+