Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:56

ՆԳ նախարարը պատմել է թմրանյութերի առցանց վաճառքի մանրամասները

ՆԳ նախարարը պատմել է թմրանյութերի առցանց վաճառքի մանրամասները

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է ներկայացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վերաբերյալ։

Ըստ նախարարի՝ 2023 հունվարի 1-ից առ այսօր ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանգրվել է ապօրինի թմրաշրջանառության 324 դեպք, որից 122-ը՝ իրացման դեպք, 150-ը՝ պահելու դեպք։ Նշված դեպքերից մոտ 45 հատը սինթետիկ թմրանյութեր են։ 

Նախարարը նշել է, որ կա թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ։ Այդ պատճառով 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Նա թվարկել է ընթացիկ միջոցառումների պլանը՝

  • Մշակվել է ռազմավարության ծրագիր թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունվետ դարձնելու համար. 
  • համագործակցություն է սկսվել միջազգային կառույցների հետ,
  • ուսումնասիրվում են այլ երկրների  արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել, 
  • բացատրական աշխատանքներ են կատարվում անչափահասների և երիտասարդության շրջանում,
  • նախատեսվում է նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որում կներգրավվեն վարժեցված հատուկ շներ,
  • նաև ակնկալվում է հանրության աջակցությունը։ 

Ղազարյանն անդրադարձավ նաև համացանցի միջոցով թմրամիջոցների տարածմանը, որն, ըստ նրա, այսօր ամենաշատ տարվածվածն է։

«2022 թվականին ստեղծվել Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Բավականին արդյունվետ աշխատանքներ ծավալվեցին, ունեցանք բավականին լավ արդյունքներ։ 2023-ին հայտնաբերվեց 143 դեպք, որը բոլորը Telegram-ալիքներով։ Դրա հետ կապված մենք նախատեսում ենք նաև ավելի ընդլայնել այդ բաժինը և սարքել վարչություն»,-հայտարարեց Ղազարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+