Այսօրվա իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է և չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Ըստ Օհանյանի ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը ոչնչացնում է այն կարմիր գծերը, որ ընդդիմությունն անընդհատ առաջ է քաշում։
«Այս իրողություններում Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է։ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է», — հայտարարեց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս իշխանության գործողությունների հետևանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում։ «Դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ»,- ասաց Օհանյանը։
Օհանյանի պնդմամբ՝ ընդդիմության առաքելությունը նրանում, որ կանխի այս կործանարար ուղին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







