Քննիչները փակել են «Զովք» սուպերմարկետների ցանց՝ քրեական գործի հետ կապված խուզարկություններ կատարելու համար, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Այլ մանրամասներ այս պահին հայտնելը նպատակահարմար չէ։ Մենք ելնում ենք նախաքննության շահերից», — պարզաբանել է Աբրահամյանը։
Ինչպես հայտնել է Armenia Today-ի թղթակիցը, ցանցի խանութները փակվել են փետրվարի 20-ի առավոտյան։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել ցանցի մամուլի ծառայության հետ. սուպերմարկետների առաքման ծառայությունից միայն հայտնեցին, որ «ցանցային խնդրի պատճառով «չեն կարողանում միանալ մասնաճյուղերին»։
«Զովք» սուպերմարկետների ցանցերը Հայաստանում գործում են 1999 թվականից։ Ցանցում գործում է 28 սուպերմարկետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







