Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:34

ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ, ծանոթացել սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

 Հանդիպմանը ներկա էին նաև Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվիի» տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։

Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը և Ռուսաստանի դեսպանը ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների կարևորությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ բարեկամության շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

 Այս համատեքստում ընդգծվեց միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և այն նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրելու պատրաստակամությունը։ 

Հանդիպման ավարտից հետո կողմերն այցելեցին Մալիշկա բնակավայրում գտնվող Ռուսական կենտրոն, որտեղ հայերեն և ռուսերեն ստեղծագործությունների, ազգային երգի և պարի գեղեցիկ կատարումներով հյուրերին դիմավորեցին դպրոցի սաները։

Այցի շրջանակներում դեսպանը եղավ նաև Ջերմուկ համայնքում՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով: Դեսպանին ներկայացրին սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով սահմանում տիրող իրավիճակը։

     Այցելության վերջին կանգառը Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցն էր, որը համագործակցում է Արխանգելսկի թիվ 1 մանկական արվեստի դպրոցի հետ։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին հայկական և ռուսական ազգային երգեր, պարային կատարումներ և ստեղծագործություններ՝ նվիրված երկու ժողովուրդների բարեկամությանը, ինչը ևս մեկ անգամ հավաստեց կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության շրջանակներում արձանագրված հաջողությունները։

 Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ Ռուսաստանի դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների հիմք և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+