Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 03:47

Ալիևը հայտարարել է, որ Թբիլիսիում Բաքվի առաջարկած հանդիպումից Երևանը հրաժարվել է

Ալիևը հայտարարել է, որ Թբիլիսիում Բաքվի առաջարկած հանդիպումից Երևանը հրաժարվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի համաժողովում հայտարարել է, որ Հայաստանը չի պատասխանել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին, ինչպես նաև հրաժարվել է հանդիպել Վրաստանում, հաղորդում է ТАСС-ը:

«Ադրբեջանն առաջարկում էր Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ վարել Թբիլիսիում, սակայն Երևանը հրաժարվեց հանդիպումից։ Մեր առաջարկը Վրաստանում առաջնորդների հանդիպում կազմակերպելն էր, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է մի վայր, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը դրան պատրաստ չէ», — պնդում է Ալիևը։ Բանակցություններն այժմ, նրա խոսքով, փակուղում են։

Նա նշել է, որ Հայաստանը չի պատասխանել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկին, որը «շատ պարզ կլինի և հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա»:

«Ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանն ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասել է, որ ներկա են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ։ Բայց ինչու Հայաստան չկա։ Որովհետև Հայաստանը մերժել է Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը», — հավելել է Ալիևը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+