Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:26

Արցախում, կարծես թե, կարողացան գալ կոնսենսուսի. պատգամավոր

Արցախում, կարծես թե, կարողացան գալ կոնսենսուսի. պատգամավոր

Բերձորի միջանցքի բացման ուղղված քայլ այս պահին կարող է անել միայն իշխանությունը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը: Քրիստինե Վարդանյանը նշել է նաև, որ Արցախում, իր կարծիքով, ներքաղաքական հարցերի շուրջ կարողացել են գալ կոնսենսուսի:

«Ադրբեջանը շարունակում է իր միակողմանի ճնշումները, իսկ Հայաստանի կողմից չկան այնպիսի ճնշումներ, որոնք կարող են օգնել միջանցքի բացմանը: Հիմա Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ միասնականությունը չափազանց կարևոր է: Այս առումով որևէ ճաքեր չպետք է լինեն: Այդ գաղափարին պետք է ստորադասվեն ցանկացած ամբիցիաներ: Բացի այդ, ՀՀ իշխանությունների սպառնալիքի տակ որևէ  որոշում, քայլ ու հայտարարություն չպետք է լինի: Այդ ամենը պետք է բացառել:  Հայաստանի իշխանությունները դրա համար պատասխանատվություն չեն կրելու: Այդ բեռը մնալու է արցախցիների ու մի քանի հսզար մտահոգ հայերի ուսերին»-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում առկա ներքաղաքական զարգացումներին:

«Կարծես թե, Արցախում կարողացան գալ կոնսենսուսի այն հարցում, որ պետք է պահպանել քաղաքական դաշտում այս պահին առկա ստատուս քվոն, և պետք է շարունակել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքները»,-հավելեց նա:

Հիշեցնենք՝ InfoPort.am-ը, վկայակոչելով արցախյան աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարող է ազատվել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից։ Ինքը՝ Վարդանյանը, հունվարի 15-ին հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+