Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:22

Արցախի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներն էապես տարբերվում են․ պատգամավոր

Արցախի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներն էապես տարբերվում են․ պատգամավոր

Արցախի իշխանությունների դիրքորոշումը հանրապետության ապագայի վերաբերյալ էապես տարբերվում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում։

«Ակնհայտ է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտեցումներում կան խորը հակասություններ ամենակարևոր և հիմնարար հարցերի վերաբերյալ»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու կուսակցությունները միակարծիք են, որ Հայաստանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ հակասում է արցախյան ազատամարտի գաղափարներին։ Այդ մասին են վկայում Արցախի պետնախարարի, Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, հավելել է Աբրահամյանը։

Հայաստանի ներկայիս իշխանությունը, ըստ նրա, Արցախի նկատմամբ իր քաղաքականությունը սահմանափակում է բացառապես սոցիալական և մարդասիրական բնույթի ծրագրերով և վաղուց հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի դերից։

«44-օրյա պատերազմից հետո Արցախն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր անվտանգության խնդիրները՝ առանց Հայաստանի քաղաքական աջակցության։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին միայն վկայում են Արցախի ապագա ճակատագրի հետ կապված ցանկացած գործընթացից դուրս գալու Երևանի մտադրության մասին»,- ասաց Աբրահամյանը։


Հունվարի 11-ին Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում մտահոգություն է հայտնում հունվարի 10-ին մամուլի ասուլիսում հնչեցրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։

Հայաստանի վարչապետը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «աշխարհում չկա մի երկիր, որը չճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս»։

«Այսօր ձևավորվող նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանը դնել զոհասեղանի վրա, չենք կարող պատերազմ հայտարարել միջազգային հանրությանը։ Մենք ունենք ընտրություն՝ կամ տեղավորվել միջազգային գործընթացների տրամաբանության մեջ, կամ գնալ դրանց դեմ։ Մենք ընտրում ենք խաղաղ օրակարգ»,- եզրափակեց Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+