Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:35

ՀՀ օդանավակայանների ուղևորների թիվը 2022 թվականին գերազանցել է 3,5 միլիոնը․ ՏԿԵՆ

ՀՀ օդանավակայանների ուղևորների թիվը 2022 թվականին գերազանցել է 3,5 միլիոնը․ ՏԿԵՆ

ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ։ 2021 թվականին, ինչպես Armenia Today-ին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, գրանցվել է 2 միլիոն 400 հազար 351 ուղևորի ցուցանիշ, այսինքն՝ օդային ուղևորափոխադրումները տարվա ընթացքում աճել են 54 տոկոսով։

Կոմիտեն պարզաբանել է, որ մեկնող ուղևորների թիվը 2022 թվականին կազմել է 1 834 186, իսկ 2021 թվականին՝ 1 223 836, այսինքն՝ մեկնած ուղևորների թիվն այս տարվա համար աճել է գրեթե 50%-ով։ Ինչ վերաբերում է ժամանող ուղևորների թվին, ապա 2022 թվականին այդ թիվը կազմել է 1 864 070, իսկ 2021 թվականին՝ 1 176 515, այսինքն՝ այս տարվա համար ժամանողների թիվն աճել է 58%-ով։

Ըստ Սիմոնյանի՝ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 միլիոն 697 հազար 539։ Ուղևորներից 1 մլն 458 հազար 718-ը մեկնել է ռուսական ավիաընկերություններով, 916 հազար 524-ը՝ Հայաստանում գրանցված ավիաընկերություններով, իսկ 1 միլիոն 322 հազարը՝ այլ երկրներում գրանցման ավիաընկերություններով։

Ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է «FlyOne Armenia»-ն՝ 458 հազար 500 ուղևորով, երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»-ն է, երրորդը` «Աերոֆլոտը», չորրորդը՝ «Red Wings»-ը, հինգերորդը՝ «Armenia Aircompany»–ն, վեցերորդը՝ «Utair»-ը, յոթերորդը՝ «Wizz Air»-ը, ութերորդը՝ «Rossiya»-ն, իններորդը՝ «Fly Dubai»-ը և տասներորդը՝ հունական «Aegean»-ը։

Հարցին, թե ինչու «Fly Arna» ավիաընկերությունը չի ընդգրկվել տասնյակում, Սիմոնյանը պատասխանեց, որ այն 2022 թվականի հուլիսից է սկսել գործել, սակայն հայկական ավիաընկերությունների հնգյակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 5-րդ տեղում «Շիրակ Ավիան» է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+