Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը կոչ է արել հայկական ու ադրբեջանական կողմերին «անհապաղ» բանակցություններ սկսել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու շուրջ: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն։
«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը հորդորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար: Նա կոչ է արել երկու արտգործնախարարներին կրկին ներգրավվել՝ կայուն խաղաղությանը հասնելու գործընթացում»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







