Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:38

ՀՀ-ն ՌԴ-ին Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ վերջնագիր ներկայացրե՞լ է

ՀՀ-ն ՌԴ-ին Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ վերջնագիր ներկայացրե՞լ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե Հայաստանը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ վերջնագի՞ր է ներկայացրել ՌԴ-ին, ինչի մասին երեկ ռուսական տարբեր հարթակներում լուրեր էին տարածվել: Ըստ այդ լուրերի՝ Հայաստանն անգամ ժամկետ է նշել՝ հունվարի 10-ը, որից հետո եթե Լաչինի միջանցքը չբացվի, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է խոսենք վերջնագրերի լեզվով: Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է: Ավելացնելու ոչինչ չկա»:

Նա շեշտեց, որ ավելի ընդհանրական պետք է հասկանալ իրավիճակի համատեքստը:

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին` ԼՂ ժողովրդի, ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի: Սա է խնդրի ամենակարևոր կոնտեքստը»,- ասաց նա՝ շեշտելով դիվանագիտական դաշտի կարևորության մասին:

«Միջազգային մեծ ճնշում պետք է գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների վերաբերյալ մանդատն Ադրբեջանը չի ստորագրել:

«Բայց ուզում եմ տեղյակ լինեք, որ այդ մանդատը ՀՀ և ՌԴ ՊՆ նախարարներն ստորագրել են: Այդ փաստաթղթում չկա կետ, ըստ որի այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրություններից հետո: Այդ փաստաթուղթը գոյություն ունի, ինչը նշանակում է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է ունենա: Մենք ակնկալում ենք նշվածի կատարումը»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ռուս խաղապահներին ուղղված քննադատությունների վերաբերյալ դիտարկմանը՝ Փաշինյանը նշեց.

«Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում: Մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում, որոնք բավականին վաղուց են ծագել: Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությունն եմ հրավիել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ է իրականացվում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ մյուս կողմից պետք է հասկանալ, թե խաղաղապահներն ինչ գործառույթ են իրականացնում: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ասվում է, որ Լաչինի Միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

«Այնտեղ գրված չէ, որ Լաչինի Միջանցքը ՌԴ խաղապահների վերահսկողության ներքո չէ, և որ ՀՀ-ն պետք է Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն ապահովի ու հանձնի ռուս խաղաղապահներին: ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորություններ ունեն այս առումով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է  նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+