Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:44

Արցախում բլոկադա է, սակայն դա միջազգային հանրությանը հետաքրքիր չէ․ Սուրեն Սարգսյան

Արցախում բլոկադա է, սակայն դա միջազգային հանրությանը հետաքրքիր չէ․ Սուրեն Սարգսյան

Արցախում բլոկադա է, սակայն դա միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Միջազգային հանրությունը (որն ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ) ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչո՞ւ եմ հեռու գնում, լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրքիր չէ…
«Բարի» գալուստ 2023 թվական»,- գրել է նա:

Ըստ միջազգայնագետի՝ այս տրանֆորմացիաների արդյունքում միջազգային գլոբալ ինստիտուտները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, առևտրի և առողջապահության համաշխարհային կազմակերպությունները, հայտնվել են ճգնաժամի մեջ: Ընդարմացման մեջ (ступор) են հայտնվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ֆորմալ և ոչ ֆորմալ տասնյակ դաշինքները:

Նա ընդգծել է, որ գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել: Այսինք, ըստ նրա, աշխարհակարգը դե ֆակտո փոխվել է, սակայն դե յուրե դեռևս գոյություն ունի երկրորդ աշխարհամարտի և ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեզծված իրավակարգը: Միջազգային իրավունքի այնպիսի հիմնասյուներ ինչպիսիք են ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային դատարանը, հելսինկյան եզրափակիչ ակտը, ԵԱՀԿ-ն և այլն, սկսել են բխել միջազգային քաղաքականությունից, այլ ոչ թե դրա հիմքերն են:

«Գործող աշխարհակարգը (World Order) վերածվել է համաշխարհային անկարգության (World Disorder): Այս ամենի պատճառներն են դե ֆակտո ձևավորված բազմաբևեռ աշխարհը, որն արդեն հանգեցրել է համաշխարհային «կապիտալի» փաստացի բաշխման: Գլոբալ խաղացողների գործողությունները Ուկրաինայում, մինչ այդ էլ Աֆղանստանում, Սիրիայում և այլուր՝ ըստ էության երրորդ աշխարհամարտ են նշանակում, սակայն սա ժամանակակից աշխարհին բնորոշ՝ նոր տեսակի աշխարհամարտ է իր այնպիսի նորագույն դրսևորումներով, ինչպիսիք են պրոքսի և հիբրիդային պատերազմները, տնտեսական պատժամիջոցները, կիբեր, տեխնոլոգիական և տնտեսական պատերազմները և այլն»,- գրել է նա:

Սարգսյանը հավելել է, որ գլոբալ գերտերությունների գործողությունների արդյունքում ակտիվանում են նաև գերտերություները և տարածաշրջանային գերտերությունները, ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը, Պակիստանը և այլն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+