Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:40

Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից․ Նիկոլ Փաշինյան

Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից․ Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջացքի ապօրինի շրջափակման ուղղությամբ ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում։ Այս մասին կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը ՌԴ ուղիղ պարտավորությունն է, իսկ Ադրբեջանի կողմից այն շարունակում է փակ մնալ արդեն 25 օր։

«Չնայած միջազգային լայն արձագանքին՝ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում միջանցքը բացելու ուղղությամբ։ Միջանցքը փակելով Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ»,- նշեց Փաշինյանն ու հավելեց, որ փոխարենը Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունը չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։

«Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախորը պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Եվ միջազգային հանրությունն ավելի ու ավելի հստակ է արձանագրում ԼՂ հայերի էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը»,- նկատեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ իր որոշմամբ դեկտեմբերի 30-ից ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ։ Նա արդեն մի քանի նիստ է արել ու կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է։

Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը, վերահաստատեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարություններին իր հավատարմությունը։

Ըստ վարչապետի՝ Լաչինի միջանցքի փակումն առավել անհրաժեշտ է դարձնում այնտեղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+