Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:30

ՄԱԿ բանաձևի ընդունումը մեզ համար լավագույն լուծումը կլիներ, սակայն օրակարգում այն չկա. քաղաքագետ

ՄԱԿ բանաձևի ընդունումը մեզ համար լավագույն լուծումը կլիներ, սակայն օրակարգում այն չկա. քաղաքագետ

ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո Հայաստանի համար շահեկան տարբերակ կլիներ ՄԱԿ հայտարարության ընդունումը, սակայն նման հարց օրակարգում չկա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նա նշեց, որ ՄԱԿ բանաձև ընդունելու դեպքում այն բնականաբար համապատասխանելու է նիստի տրամաբանությանը։ Քաղաքագետի խոսքով՝ պետք է գործի դնել դիվանագիտական բոլոր գործիքները, օրինակ բանաձևի մի քանի տարբերակ ստեղծել ու փոխանցել Ֆրանսիային, որպեսսզի նա փորձի դա ներկայացնել ՄԱԿ ԱԽ մակարդակով։

Խոսելով Լաչինի միջանցքի հարցի քննարկման մասին, Միքայելյանն ասաց, որ այն հիմանականում դրական է գնահատում, սակայն նրան չի բավարարել Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։

«Ակնհայտ է, որ ադրբեջանական լոբբին ազդել է Ռուսաստանի դիրքորոշման վրա և տեղ է թողնվել, որպեսզի այսպես կոչված «բնապահպանները» զբաղվեն Արցախի ընդերքով։

Հարցին, թե ինչ շահ է հետապնդում Ադրբեջանը, քանի որ ակնհայտ է, որ չի կարող հավերժ փակ պահել միջանցքը, Միքայելյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։

«Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը փակել է 1989 թվականի սեպտեմբերի 4-ին, որը մինչև այժմ փակ է։ Այսպիսով՝ Ադրբեջանն ունի ճանապարհներ արգելափակելու լայն պատմություն և ունի դրանց միջոցով ինչ-որ հարցերի լուծման հասնելու»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ նպատակները, որ հետապնդում է Ադրբեջանը միջանցքը փակելով, մի քանիսն են։

Նախ՝ բնապահպանական բաղադրիչը, որի տակ Բաքուն ցանկանում է տիրել Հայաստանի ընդերքին, այլ կերպ ասած՝ հայերի հաշվին իր տնտեսությունը դիվերսիֆիկացնել։

«Մենք տեսել ենք հանքերի, հէկերի հափշտակման քաղաքականությունը, և հիմա դրա շարունակություն  է՝ շատ ավելի բարձր փուլում։ Կաշենի հանքը Ադրբեջանը վաճառել է անգլո-ասիական ընկերությանը, սեպտեմբերին գրավել է Սոթքի հանքի տարածքն ամբողջությամբ, իսկ հիմա փորձում է Դրմբոնի հանքը վերցնել վերահսկողության տակ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հստակեցնելով, որ սա նշանակում է ճնշում գործադրել Մարտակերտի շրջանի վրա։

Ըստ Միքայելյանի Բաքվի հեռահար նպատակն է դուրս հանել արցախցիներին Արցախի տարածքից, միջանցք ստանալ Հայաստանի տարածքով, որը ռազմական ճնշման շարունակությունն է։ Սակայն այս եղանակային պայմաններում ռազմական գործողություններ կազմակերպելն անհնարին է, դրա համար էլ փորձում է այս ժամանակահատվածն էլ օգտագործել Հայաստանի դեմ։ Ադրբեջանը նպատակ ունի նաև ապազինել Արցախը, այսինքն լուծարել տալ Պաշտպանության բանակը։ Մյուս նպատակներից է Հայաստանն Արցախին հակադրելը՝ ցույց տալու համար, որ Հայաստանն Արցախին չի կարող ադեկվատ աջակցել, ինչո՞ւ չէ՝ նաև սեպ խրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ։ Եվ դա հաջողվում է Ադրբեջանին։

«Գլխավոր պատճառն այն է, որ բացարձակ անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ Ադրբեջանը խախտում է բոլոր պարտավորությունները և ոչ մի պատիժ չի կրում դրա համար։

Փորձագետի խոսքով՝ Արցախը դեռ որոշ ժամանակ ունի, սակայն պարզ է, որ այս իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել ու որոշ ժամանակ անց ավելի մեծ հումանիտար աղետ կարող է սկսվել, ընդհուպ՝ սով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+