Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:45

Ինչո՞ւ է Բաքուն կրկին փակել Արցախ տանող ճանապարհը և անջատել գազը. Armenia Today-ի ռեպորտաժը

Ինչո՞ւ է Բաքուն կրկին փակել Արցախ տանող ճանապարհը և անջատել գազը. Armenia Today-ի ռեպորտաժը

Ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը. պատճառն այս անգամ էլ, ինչպես նախորդ դեպքում, իբր «բնապահպանական է»: Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ նոյեմբերի 12-ի առավոտյան 10:30-ից արգելում են մեքենաների շարժը:

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին hարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողացել տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Armenia Today-ի հետ զրույցում ԱԳՆ ժ/պ Դավիթ Բաբայանն ասում է․

«Նրանք փորձում են այդպիսով կաթվածահար անել Կաշենի լեռնահանքային համալիրն է` «Բեյզ Մեթըլս» շահագործող
կազմակերպությունը, իսկ դա մեր պետական բյուջեի կարևոր եկամտի աղբյուրներից մեկն է: Մենք գործ ունենք լավ կազմակերպված սադրանքի հետ. Ադրբեջանի տարբեր քաղաքներից ու գյուղերից մարդկանց, երեխաների են բերել, որոնք երևի այդտեղ չեն էլ ապրում, թատրոնի բեմադրություն են սարքել»:

Ադրբեջանցի «բնապահպանները» հանդիպում են պահանջում են ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: Ցուցարարների բողոքի նոտան ուղղված է ընդդեմ ռուս խաղաղապահների վերահսկողության` տարածքում գտնվող օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման: Նրանք բողոքում են օգտակար հանածոների հանքավայրերի, մասնավորապես ոսկու և պղնձամոլիբդենային հանքավայրի իբրև ապօրինի շահագործման դեմ, և պահանջում, որ ռուս խաղաղապահները պայմաններ ստեղծեն էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարության, նախարարությանն առընթեր պետական ​​գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից այդ հանքավայրերը վերահսկելու համար։ 

Ադրբեջանցիների վրանները չուշացավ, դրանք տեղադրվեցին, որից հետո խոսեց պաշտոնական Ստեփանակերտը:

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հորդորում է չտրվել թշնամու սադրանքին: Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է, ասում է նա:

«Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել։ Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի»,- ասել է նախագահը։

Նախագահ Հարությունյանը համոզված է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես Արցախի ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները կանխելու համար, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Ադրբեջանական քարոզչական լրատվականները հայտնում են, որ ադրբեջանցիները պատրաստվում են գիշերել այնտեղ ու շարունակել փակ պահել ճանապարհը: Վրանները դրա ապացույցն են:

Արդեն 3 օր է՝ արցախցիները հումանիտար տոտալ արգելափակման մեջ են` զրկված կենսական պահաջմունքի միակ աղբյուրից: Սրան ի պատասխան միջազգային և ոչ մի ատյանից գնահատական չի տրվել:

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին իբրև բնապահպանական պատճառաբանությամբ, փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+