Դեկտեմբերի 14-ին Ֆինլանդիայի Հանրապետություն աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Կոչ եմ արել զրուցակիցներիս հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:
Անդրադարձել ենք նաև հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը»,-նշել է Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







