Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:49

Popok Animation ստուդիան մասնաճյուղ է բացել Երևանում

Popok Animation ստուդիան մասնաճյուղ է բացել Երևանում

Popok Animation-ը, որը համագործակցում է համաշխարհային բրենդների հետ, մասնաճյուղ է բացել Երևանում։ Այս մասին Itel.am-ին  հայտնել է ստուդիայի համահիմնադիր Աղվան Խաչատրյանը։

«Այս տարի ստուդիան մասնաճյուղ է հիմնել Երեւանում, իսկ մեր թիմը համալրվել է մի քանի բարձրորակ, կասեի՝ ոլորտի ուժեղագույն մասնագետներով։

Գյումրիում մեկ ամսից կտեղափոխվենք ավելի ընդարձակ գրասենյակ, որտեղ կգործի եւ՛ ստուդիան, եւ՛ մեր անիմացիոն դպրոցը, որը մարզերի երիտասարդների հետ շարունակում է աշխատել բացարձակ անվճար», — նշել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ անիմացիան ստուդիայի համար ստեղծում են ավելի քան 50 անիմատորներ, հրավիրվում են նաև մասնագետներ արտերկրից, որոնք վարպետության դասեր են անցկացնում ստուդիայի կոլեկտիվի և աշակերտների համար։

«Մեր թիմում կարեւորը մարդն է։ Տարածված կարծրատիպ կա, որ համակարգչով աշխատողները՝ ծրագրավորողները, անիմատորները, գրաֆիկ դիզայներները գիշեր-ցերեկ աշխատում են ու չեն քնում։ Մեզ մոտ հստակ օրենքներ կան աշխատանքի ու կյանքի բալանսը պահելու համար։ Օրինակ՝ մեր ստուդիայում աշխատանքային գրաֆիկն ազատ է: Չկա առավոտյան 9-ին գրասենյակում լինելու պարտադիր պահանջ: Թիմը գալիս ու գնում է, երբ ցանկանա, սակայն բոլորը միշտ պահում են իրենց վերջնաժամկետները:

Միեւնույն ժամանակ կիրակի աշխատելն արգելված է: Ով փորձեց կիրակի օրով գրասենյակ գալ, կտուգանվի (ծիծաղում է՝ խմբ.)։ Նույնիսկ երեկոյան 19։00-ից հետո գրասենյակում մնալը կամ գիշերն աշխատելն ընդունված չէ։ Կարեւորում ենք թիմի առողջությունն ու գործից դուրս կյանքը։

Խրախուսում ենք նաեւ ուսումը. միշտ պատրաստ ենք ֆինանսավորել թիմակիցներին տարբեր կրթական ծրագրերին մասնակցելիս՝ անգլերենի դասերից մինչեւ որակավորումը բարձրացնող անիմացիայի կուրսեր», — ասել է  Խաչատրյանը:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ ստուդիայի համահիմնադիրը տեղեկացրել է, որ 2023 թվականին, բացի Գյումրիից և Երևանից, նախատեսվում է ստուդիա բացել Վանաձորում։ 

Popok Animation ստուդիան հիմնադրվել է Գյումրիում 2018 թվականին։ Ընկերությունը մատուցում է եռաչափ անիմացիայի եւ գրաֆիկայի ծառայություններ: Համագործակցում է ռուսական СОЮЗМУЛЬТФИЛЬМ, МЕЛЬНИЦА, ЯРКО, ինչպես նաեւ արտասահմանյան այլ ընկերությունների հետ։

Ստուդիան  վերջերս մասնաճյուղ է բացել Երեւանում ու շարունակում է պատրաստել եռաչափ անիմացիայի պրոֆեսիոնալ կադրեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+