Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

Հայ խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել

Հայ խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ից 24-ը աշխատանքային այցով եղել է Կոսովոյի տարածաշրջանում։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Կոսովոյի «Ֆիլմ Սիթի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նեիլ Նոլանի, Բազմազգ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անջելո Ռիստուչիայի և շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոժիցեվիչի հետ։ Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել առաքելությանն ընդգրկված հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության մակարդակը։ Զրուցակիցները քննարկել են նաև առաքելությանը հայ խաղաղապահների ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Պատվիրակության անդամներն այցելել են Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման տեղակայման վայր, ծանոթացել հայ զինծառայողների ծառայության կրման պայմաններին։
Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Լիբանանի Հանրապետություն և նոյեմբերի 25-ին ներկա գտնվել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հերթափոխի հանդիսավոր արարողությանը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիբանանում ՄԱԿ առաքելության բազմազգ ուժերի «Սեկտոր արևմուտք»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ջուզեպպե Բերտոնչելլոյի հետ։ Գեներալ Բերտոնչելլոն գովասանքի խոսքեր է ուղղել հայ խաղաղապահների հասցեին, բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+