Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:26

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականներ պատգամավորների փակ հանդիպումն ավարտվեց. ի՞նչ հարցեր են եղել օրակարգում

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականներ պատգամավորների փակ հանդիպումն ավարտվեց. ի՞նչ հարցեր են եղել օրակարգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումն ավելի քան երեք ժամ անց ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սոչիում և Թեհրանում ունեցած իր հանդիպումները և պատասխանել է պատգամավորների հարցերին: Ընդհանուր եզրահանգումն այն է եղել, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն, վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Այս հանդիպմանը խաղաղության պայմանագրի մասին չի խոսվել»,- նշել է Աղազարյանը:

Աղազարյանը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջը։

«Ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ինձ հետաքրքիր կլինի, եթե խորը ուսումնասիրություններ լինեն, որ բոլոր հարցերի պատասխաններն ունենանք: Եթե Դատախազությունում քննարկում են, ուրեմն՝ ինչ-որ բան կա: Ես կոնկրետ այս դեպքով չեմ ասում, բայց ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքը առաջնահերթ վերաբերվում է իշխանականներին»,- ընդգծել է Աղազարյանը:

Աղազարյանի խոսքով՝ անդրադարձ է եղել նաև ՔՊ վարչության կազմի ընտրություններին:

«Հայտարարվել է, որ կան հարցեր, որոնք ճշտելու համար քննություն պետք է գնա: Հավանաբար, քննիչ հանձնաժողովն է դրանով զբաղվելու, որ թերությունները մատնանշվեն»- ասել է Աղազարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+