Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:51

Իրանի արտահանումը Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում աճել է 15% — ով

Իրանի արտահանումը Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում աճել է 15% — ով

Իրանական արտահանման արժեքը Հայաստան ընթացիկ օրացուցային տարվա առաջին կեսին (մարտի 21-ից հոկտեմբերի 22-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով, հաղորդում է Tehran Times-ը:

Իրանի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի Առևտրի աջակցության կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլա Խորմալին վեցամսյա ժամանակահատվածում Հայաստան Իրանի արտահանման արժեքը գնահատել է մոտ 180 մլն դոլար, սակայն հստակեցրել է, որ «այդ վիճակագրությունը չի ներառում Հայաստան գազի արտահանումը և կապված է Հայաստանի հետ ապրանքների առևտրի հետ», — նշում է թերթը։

Խորմալին նշել է, որ անցած տարի 120 մլն դոլարի ճափով երկու երկրների միջև իրականացվել է էլեկտրաէներգիայի և գազի փոխանակում։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 400 մլն դոլարի, ասվում է հոդվածում։

Խորմալին անդրադարձել է նաև Հայաստան տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը։

«Այդ երկրում ընթանում է 60-կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը, համապատասխան մրցույթին մասնակցել են իրանական չորս ընկերություններ, արդյունքը կորոշվի առաջիկա օրերին։ Եթե այդ նախագիծը փոխանցվի իրանցիներին, դա զգալիորեն կավելացնի մեր արտահանման արժեքը այդ երկիր», – ընդգծել է նա։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին երկու տարում գրեթե կրկնապատկվել է։ Նա հավելել է, որ վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարները նոր նպատակներ են նախանշել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+