Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս որոշումն ընդունվել է հանձնաժողովի արտագնա նիստի ժամանակ, որը տեղի է ունենում նոյեմբերի 2-ին Երեւանում։
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, քննարկում են ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցը։
Մշտական հանձնաժողովում Արշակյանի տեղակալ է ընտրվել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը, հաղորդում է մամուլի ծառայությունը։
Հակոբ Արշակյանը, որպես հանձնաժողովի նախագահ, հանդիպման մասնակիցներին զեկուցել է 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների կատարման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







