Ծնվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը՝ Նռանե Սուրենի Պապիկյանը։ Այս մասին հայտնել է Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Նռանե Սուրենի Պապիկյան
Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»,- գրել է նախարարը՝ հրապարակելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Պապիկյանն ամուսնացել է այս տարվա հունվարի 22-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Պապիկյանի կինը նրա նախկին մամուլի խոսնակն է՝ Արմինե Մուրադյանը։ Այժմ նա աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



