Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:50

Ժամկետը դեռ չի լրացել. ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են խաղաղապահների մանդատը երկարաձգելու Փաշինյանի հայտարարությունը

Ժամկետը դեռ չի լրացել. ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են խաղաղապահների մանդատը երկարաձգելու Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը 20 տարով երկարաձգելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը։

ТАСС գործակալության հարցին, թե արդյոք Սոչիի գագաթնաժողովի օրակարգում կքննարկվի Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթուղթը մինչև 20 տարի ժամկետով ստորագրելու պատրաստակամությունը, փոխնախարարը հստակեցրել է, որ զորակազմը տեղակայվելու է այդ տարածաշրջանում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: «Այն հստակ մանդատ ունի՝ հինգ տարի։ Հինգ տարի դեռ չի անցել», — հավելել է նա։

Նշենք, որ նախօրեին ՔՊ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ ժամկետները պետք է որոշի Ռուսաստանը։

Նշենք, որ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովը տեղի կունենա Սոչիում՝ երկուշաբթի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ նախատեսված են նաև առանձին երկկողմ հանդիպումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+