Նարեկ գյուղում կորած քաղաքացիները հայտնաբերվել են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
ԱԻն-ից հայտնում են, որ ժամը 11։10-ի սահմաններում քաղաքացի Կ․ Ս․-ն ևս հայտնաբերվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել է երեք քաղաքացի։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել էին Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)․ Կ․ Ս․-ի որոնողական աշխատանքները շարունակվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







