Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:03

Ռուբեն Վարդանյանը լիազորությունների լայն շրջանակ կարող է ունենալ. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանը լիազորությունների լայն շրջանակ կարող է ունենալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահ Հարությունյանը գործարար Ռուբեն Վարդանյանին ասել է, որ եթե նա կարողանա իրեն լավ դրսեւորել Արցախի պետնախարարի պաշտոնում, ապա լիազորությունների մեծ շրջանակ կվերապահի նրան։ Հարությունյանի առաջարկից ոգեւորված Վարդանյանը «լիազորությունների լայն շրջանակի» մեջ նաեւ Արցախի կառավարման ֆինանսական մասն է պատկերացրել ու ցանկացել դրա տնօրինմամբ նույնպես զբաղվել։ Հարությունյանը, սակայն, դրա հետ չի համաձայնել, ու այդ միջադեպ-խոսակցությունն էլ հենց գործընթացի ձգձգման պատճառ է դարձել։

Ի վերջո, նախագահ Հարությունյանն ու գործարար Վարդանյանը միմյանց հետ պայմանավորվելիս ազդեցությունների գոտիներն են բաշխել, որոշվել է «լիզորությունների լայն շրջանակից» հանել բյուջեի տիրապետման գործառույթը եւ ուժայինների կառավարումը, ինչից հետո Արցախ տեղափոխված գործարարին պաշտոնի են նշանակել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկն ու, իր խոսքով, նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահը նման առաջարկով դեռ կես ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր հանդես եկել, Վարդանյանը, սակայն, իր պատրաստակամության մասին օրերս է հայտարարել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ պատահական չէ, որ գործընթացն այդքան երկար է տեւել։

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+