Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:02

Մահացել է աշխարհի խոշորագույն միջուկագետ գիտնականներից մեկը՝ Աշոտ Սարկիսովը

Մահացել է աշխարհի խոշորագույն միջուկագետ գիտնականներից մեկը՝ Աշոտ Սարկիսովը
ITAR-TASS: ST. PETERSBURG, RUSSIA. MAY 23, 2014. Ashot Sarkisov (L) and Lars Larsson, winners of the 2014 Global Energy Prize for an outstanding contribution to nuclear safety enhancement and nuclear facility decommissioning, attend the Global Energy Prize awarding ceremony as part of the 18th St. Petersburg International Economic Forum. (Photo ITAR-TASS/ Stanislav Krasilnikov) Россия. Санкт-Петербург. 23 мая. Лауреаты Международной энергетической премии "Глобальная энергия" 2014 года Ашот Саркисов и Ларс Ларссон (слева направо) на церемонии вручения международной премии "Глобальная энергия" в рамках XVIII Петербургского экономического форума. Фото ИТАР-ТАСС/ Станислав Красильников

Մահացել է միջուկային էներգետիկայի ոլորտում աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, ռուսական ատոմային ռազմածովային նավատորմի ստեղծողներից մեկը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը։

Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԳԱ ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը։ «99 տարեկանում կյանքից հեռացել է Աշոտ Առաքելիչը։ Ակադեմիկոս-ծովակալի սիրտը չի դիմացել հոկտեմբերի 17-ի առավոտյան։ Դա անդառնալի կորուստ է համաշխարհային և ռուսական գիտական հանրության համար», — մեջբերում է գործակալությունը ինստիտուտի ներկայացուցչի խոսքը։

Նշվում է, որ ակադեմիկոս Սարկիսովն անգնահատելի ներդրում է ունեցել միջուկային էներգետիկ սարքավորումներում հիմնական ֆիզիկական գործընթացների հետազոտման գործում: Նրա աշխատանքների արդյունքները թույլ են տվել ստեղծել միջուկային ռեակտորի դինամիկ տեսություն, ինչն իր հերթին հանգեցրել է ծովային միջուկային էլեկտրակայանների ավտոմատ վթարային պաշտպանության ստեղծման տեղեկատվական-վիճակագրական մոդելների և մեթոդաբանության առաջացմանը:

Այս մեթոդաբանությունը օգտագործվել է խորհրդային և ռուսական ատոմային սառցահատների, ինչպես նաև լողացող ատոմակայանների մի քանի սերունդների նախագծման ժամանակ, որոնցից առաջինը ստեղծվել է Ռուսաստանում։ Ակադեմիկոս Սարկիսովի անցկացրած տեսական և փորձարարական հետազոտությունները թույլ են տվել ստեղծել սկզբունքորեն նոր էներգո աղբյուր՝ թերմոէլեկտրական գեներատոր, որը կառուցվել է միջուկային ռեակտորի ակտիվ գոտում։

Նշվում է, որ վերջին տարիներին Աշոտ Սարկիսովը զբաղվել է Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմամբ և ռիսկերի վերացմամբ, որոնք կապված են ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հետ, ինչպես նաև վթարային ատոմային սուզանավերի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+