Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո ծառայությունը:
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային նորոգման-պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման կապակցությամբ հոկտեմբերի 18-19 — ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պահուստների հաշվին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







