Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:46

Ստեփանակերտում «Պրահյան» հայտարարության հետ կապված հանրահավաք է

Ստեփանակերտում «Պրահյան» հայտարարության հետ կապված հանրահավաք է

Արցախում հանրահավաք անցկացվում Արցախի ինքնորոշման իրավունքի և արցախահայության՝ իրենց անզիջում դիրքորոշումը ներակայացնելու պահանջով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները և հավաքի մյուս նախաձեռնողներն իրենց խոսքում նշել են, որ բողոքի ցույցի պատճառը Պրահայում Իլհամ Ալիևի այն հայտարարությունն է, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։

Կայքի հետ զրույցում «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ հավաքի գլխավոր նպատակն արցախահայության հստակ և անզիջում դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելն է ։

«Չենք ընդունի ոչ մի փաստաթուղթ, որն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Ալիևյան ռեժիմը տեսախցիկի առջև հայ ռազմագերիներին դաժան մահապատժի է ենթարկում, կանանց մարմինները խոշտանգում, ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, և այդ ամենի ֆոնին նրա հայտարարությունը նշանակում է ոչ մի այլ ինչ, քան էթնիկ զտում։ Սակայն «կիրթ» աշխարհը նախընտրում է կույր մնալ և չնկատել այդ բոլոր հանցագործությունները, քանի որ վախենում է մրսել ձմռանը, իսկ մենք չենք վախենում։ Պատրաստ ենք շարունակել պայքարը անկախության ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար»,-ասել է Տ. Պետրոսյանը, համոզմունք հայտնելով , որ Արցախի փրկությունն արցախցու ձեռքում է:

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ: 

Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+