Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:49

Արցախի ԱԺ խմբակցությունները վարչապետի հայտարարությունների կապակցությամբ առաջարկել են ԱԽ նիստ հրավիրել. պատգամավոր

Արցախի ԱԺ խմբակցությունները վարչապետի հայտարարությունների կապակցությամբ առաջարկել են ԱԽ նիստ հրավիրել. պատգամավոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Արցախում։ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկել են ԱԽ նիստ հրավիրել։

Այս մասին Armenia Today-ի հետ զրուցում հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հարցին, թե հատկապես ինչ մտահոգություններ են առկա, Արցախի ԱԺ պատգամավորը նշեց. «Մտահոգությունները մեղմ է ասված։ Այդ անձը, որը 2019-ին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում «կոկորդը պատռում էր», որ «Արցախը Հայաստան է և վերջ», երեկ վերջնականապես հաստատեց, որ Արցախը հանձնողներից  է», — նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել  «Հանրային» հ/ը-ին, որում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է առանձնացնել Արցախյան հիմնախնդրից։ «Մենք կարծում ենք նաև, որ, Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Մեր կարծիքն ի սկզբանե՝ 2018-ից եղել է այն, որ ԼՂ-ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»,- հայտարարել էր նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+