Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:02

Որ համայնքներում է իշխող ուժը պարտվել

Որ համայնքներում է իշխող ուժը պարտվել


Հայաստանի մի շարք համայքներում սեպտեմբերի 25-ին կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝  ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։

Մի շարք համայնքներում, ըստ նախնական հաշվարկների, իշխող ուժը պարտվել է։

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Լառու մարզի Տաշիրում «Միասնական Համայնք» դաշինքը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 82.9%-ը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17.1%։ ՔՊ թեկնածուն այստեղ Արման Վարդանյանն է, հաղթող դաշինքի թեկնածուն՝ Էդգար Արշակյանը։

Լոռու մարզի Ալավերդիում նախնական տվյալներով` 49 տոկոս արդյունքով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: ՔՊ-ն ստացել է 47 տոկոս ձայն։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը, որը հավաքել է 6 812 ձայն։

Տավուշի մարզի Բերդ համայնքի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն:

Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում, ըստ նախնական հաշվարկների, ՔՊ-ն 26,78 տոկոսով պարտվել է ընտրողների ձայների 44,6 տոկոսը ստացած «Միասնություն» դաշինքին։

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանը ղեկավարած թիմը հաղթել է՝ հավաքելով 3772 ձայն, ՔՊ – ն ստացել է  3029 ձայն։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առաջադրված միակ ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5 257 ձայն։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+